Ներքին 3 տարի առաջ - 12:09 08-12-2022

Կառավարությունը 1.2 մլրդ դրամ հատկացրեց 8 մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում 1 միլիարդ 272 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզի 16 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը մանրամասնեց, որ Արագածոտնի մարզի երկու ծրագրին կհատկացվի 72 մլն դրամ, Արարատի մարզում 126 մլն դրամով կիրականացվի մեկ ծրագիր, Արմավիրի մարզում 4 ծրագիր կիրականացվի՝ 66 մլն դրամով, Գեղարքունիքում 95 մլն դրամով կիրականացվի 3 ծրագիր, 737 մլն դրամ կհատկացվի Կոտայքի մարզի 10 ծրագրի համար , Շիրակում և Սյունիքում կիրականացվեն մեկական ծրագրեր, համապատասխանաբար՝ 32 մլն և 38 մլն դրամով և Վայոց Ձորին 3 ծրագիր իրականացնելու համար պետությունը բյուջեից կհամաֆինանսավորի 103 մլն դրամով:

Սանոսյանը ասաց, որ կառավարության մասնաբաժինը համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերում կլինի 14.5 մլրդ դրամ, իսկ համայնքներինը՝ մոտ 13 մլդ դրամ և հավաստիացրեց, որ ավարտվում են տարվա ծրագրերի իրականացումը, այդ պատճառով էլ ամեն շաբաթ շինարարներին վճարելու կարիք է առաջանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց առանձին համայանքներում իրականացված աշխատանքները։

Սուբվենցիոն ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան