Մամուլ 3 տարի առաջ - 08:26 08-12-2022

Քննիչները՝ լուրջ խնդրի առջև. տարին ամփոփել չեն կարող. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի քննչական մարմիններում այս ընթացքում խառնաշփոթ է: Բանն այն է, որ քննիչները հայտնվել են լուրջ խնդրի առջեւ եւ իրենց վարույթներում քննվող քրեական գործերով չեն կարողանում քննության ավարտ հայտարարել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինների ղեկավարները հանձնարարել են քննիչներին իրենց վարույթներով առկա գործերով ավարտ հայտարարել եւ տարին ամփոփել, սակայն քննիչները նշել են, որ չեն կարող ավարտ հայտարարել, քանի որ ծանրաբեռնվածությունը նրանց հնարավորություն չի տվել քրեական վարույթներով ողջ աշխատանքը ավարտել եւ այն դատարան ուղարկել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեկ այլ իրականություն էլ կա. այս իրավիճակին զուգահեռ՝ որոշ քննիչներ էլ ստիպված մի շարք գործերով ավարտ են հայտարարել եւ արդարացել՝ ինչ կլինի հետագայում դատարանում, իրենք պատասխանատվություն չեն կրի: Այսինքն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այս պահին չեն կարողանում իրենց վարույթում առկա գործերի քննությունը ըստ պատշաճի իրականացնել եւ ավարտել:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ