Ներքին 3 տարի առաջ - 23:11 07-12-2022

Խաթարված է ԱԺ հեղինակությունը, այնտեղ տիրում է անառողջ, նույնիսկ թշնամական մթնոլորտ․ Միքայել Համբարձումյան

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ակնհայտ է, որ հանրային ճանաչում ունեցող, ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ չեն ցանկանում ստանձնել թափուր մնացած պատգամավորական մանդատներն, աշխատել Ազգային ժողովում, գտնվել այդ մթնոլորտում, չեն հավատում դրա արդյունավետությանը, համարում են՝ անիմաստ:

Սա խոսում է այն մասին, որ խաթարված է ԱԺ հեղինակությունը, այնտեղ տիրում է անառողջ, միմյանց նկատմամբ անհանդուրժողականության, նույնիսկ՝ թշնամական մթնոլորտ:

Պառլամենտական երկիր հանդիսացող Հայաստանում կարծես ոչինչ չի փոխվել, հարցերն օրակարգ են մտցվում և որոշումները կայացվում են այլ տեղում, ինչն ինքնին անիմաստ է դարձնում իշխանության մյուս ճյուղերի աշխատանքն, այն ավելի շուտ ձևական է, կրում՝ իներտ բնույթ:

Այս իրավիճակը սխալ է, որևէ կերպ չի կարող նպաստել մեր երկրի բնականոն զարգացմանը, քանի որ խախտվում է իշխանության ճյուղերի հավասարակշռման, զսպման, հակազդման սկզբունքն ու վերջնաարդյունքում հանգեցնելու է մեկ անձի բացարձակ իշխանության»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»