Արտաքին 3 տարի առաջ - 21:26 07-12-2022

Բայրամովը հայտնել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևերը վնասում են Բաքվի և Փարիզի հարաբերություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերը հարված են հասցնում ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բուլյոնի հետ կայացած հանդիպման ընթացքում։

Բայրամովն ընդգծել է, որ Ֆրանսիայի կողմից հնչեցվող «կանխակալ կարծիքները» և Ֆրանսիայի խորհրդարանի որոշումները «հարված են հասցնում երկկողմ հարաբերություններին և չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են նաև ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակին, տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։

Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի դեսպանին տեղեկացրել է խաղաղության օրակարգի, ինչպես նաև այդ գործընթացին նպաստելու համար Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Նա միևնույն ժամանակ կրկին մեղադրել է Հայաստանին՝ այսպես կոչված սադրանքներ իրականացնելու և սպառնալիքներ հնչեցնելու մեջ։





Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան