Ներքին 3 տարի առաջ - 20:51 07-12-2022

Բա ասում էիք, որ «կրելու» ենք, «փրկելու» ենք, «դիմադրելու» ենք, բա ի՞նչ եղավ․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը գրում է․

««Հայաստան» դաշինքի անդամներն իրար հերթ չտալով հրաժարվում են պատգամավորական մանդատ ստանալուց:

Մարդկային ասպեկտով նրանց հասկանում եմ՝ իմաստ չկա իմաստազուրկ խորհրդարանում պատգամավոր դառնալ և ապագայի համար անձնական պատասխանատվություն կրել:

Սակայն, մյուս կողմից՝ բա ասում էիք, որ «կրելու» ենք, «փրկելու» ենք, «դիմադրելու» ենք: Բա ի՞նչ եղավ:

Գոնե կյանքում մեկ անգամ ազնիվ գտնվեք և ասեք, թե ինչ եղավ: Իսկ եղավ այն, որ «կրելու», «փրկելու» և «դիմադրելու» օպցիան ձեզանից վերցրեցին և Փաշինյան Նիկոլին տվեցին: Այժմ վերջինս Պուտին և Լավրով է տեսնում, Զասին մեդալ է տալիս: Մի խոսքով, իրեն են «կրիչ», «փրկիչ» և «դիմադրիչ» նշանակել:

Իսկ ձեզ համար օպցիա չկա: Դուք խաղից դուրս եք: Ձեզ չեն խաղացնում:

Չի դառնում, էլի, չի դառնում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող