Ներքին 3 տարի առաջ - 20:02 07-12-2022

Քրեական հանցագո՞րծ, թե՞ քաղաքական հետապնդում. ով է «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահը

Երեկ ԱԱԾ-ից տեղեկացանք, որ «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը 3400-7000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան է կազմակերպել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը միշտ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով, շարունակական քննադատությունների է ենթարկել ԿԳՄՍ նախարարությանը՝ իրենց չֆինանսավորելու համար։ Բրուտյանը խիստ քննադատությունների է ենթարկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին։

Ըստ Բրուտյանի՝ Գիլոյանը խոստացել է ֆինանսավորում ստացող ֆեդերացիաների ցանկում ընդգրկել «Մուայ Թայ» ֆեդերացիան, սակայն հետ է կանգնել խոստումից։

Արտակ Բրուտյանը շատ վատ հարաբերություններ է ունեցել նաև նախկին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներ Գաբրիել Ղազարյանի և Հրաչյա Ռոստոմյանի հետ։

Արտակ Բրուտյանը հարցազրույցներում, տարբեր հարթակներում մշտապես շեշտում էր, որ «Մուայ Թայ» ֆեդերացիայի մարզիկները միջազգային մրցաշարերի են մեկնում իր անձնական հովանու ներքո, երբեմն նա իր ընկերներից գումար է խնդրում, որպեսզի կարողանան պատշաճ կազմակերպել ծախսերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»