Ներքին 3 տարի առաջ - 23:47 06-12-2022

Մենք անում ենք ավելին, քան հնարավոր է անել․ Անդրանիկ Քոչարյան

Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն է։ Հարցազրույցի թեման բանակի բարեփոխումներն են։

«Ընդդիմությունը չի մասնակցում հանձնաժողովի նիստերին, իսկ այդ նիստերի ժամանակ քննարկվում է այն օրենսդրական բազան, որը հիմք է տալիս բանակի կուտակված խնդիրները կարգավորել։ Վերջիվերջո վերջին ամիսների ընթացքում մենք վեց կարևորագույն օրենքներ ենք ընդունել և ընդդիմությունից միայն վերջին քննարկումների ժամանակ մասնակցեցին Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը։ Ես կուզեի, որ իրենք ամբողջ կազմով ներկա լինեին, որպեսզի չասեն, թե 2020 թվականի պատերազմի պարտությունից հետո ոչինչ չենք արել։ Մենք անում ենք ավելին, քան հնարավոր է անել, բայց ես չեմ ուզում, որ մենք ասենք՝ արել ենք։ Պետք է անել, առանց դրա մասին խոսելու, բայց ամեն ինչով մասնակից լինել։ Եռամսյա հավաքների ժամանակ ասում էին թե իրենց տանում ենք եռամսյա հավաքներին, որպեսզի իրենց մեջքը կոտրենք փողոցում։ Հիմա հավաքները միտված են լինելու մեր ազգաբնակչության պատրաստվածությանը»։

Քոչարյանի համոզմամբ՝ երբ գա քսանհինգօրյա հավաքների ամբողջական գործընթացը, իրենք ասելու են․ «Ամեն ինչ թողած, հիմա էլ մարդկանց աշխատանքից կտրում են, տանում են ավտոմատից կրակել են սովորեցնում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում