Ավելին Ներքին 3 տարի առաջ - 23:14 06-12-2022

Ամանորին ընդառաջ մանկական ինչ ներկայացումներ են սպասվում Երևանի թատրոններում

Մոտենում են Ծննդյան տոները՝ Սուրբ Ծնունդը և Նոր տարին, որոնք մեծ շուքով են տոնում ամենուր։ Հազարավոր երեխաներ են ուզում այդ երջանիկ պահն ապրել, քանի որ նրանք լուսանկարվում են Ձմեռ Պապի հետ և համոզված են, որ դա իրենց հաջողություն և ուրախություն է բերում։ Այս բարի սովորույթներին նպաստում են նաև թատրոններում մանկական ներկայացումները։

Oragir.News-ը պարզել է, թե որ թատրոններում են լինելու մանկական ներկայացումներ Ամանորին ընդառաջ։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 24-ին կկայանա «Մոխրոտը» ներկայացման պրեմիերան՝ Լիլի Էլբակյանի բեմադրությամբ, որը կմատուցվի ամանորյա շնչով:

Առանձնանում է Գոյ թատրոնը իր խաղացանկով և երեխաների համար անակնկալներով։ Վերջիններս թատրոն պետք է գնան Ձմեռ Պապին ուղղված նամակներով, թատրոնում դեկտեմբերի 23-ին սպասվում է մանկական գունեղ «Կախարդական նամակը» ներկայացումը։

ԿԳՄՍ-ի փոխանցմամբ՝ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարանները կգործեն նաև տոնական օրերին։

Խամաճիկների թատրոնում դեկտեմբերի 23-ին սպասվում է «Սպիտակաձյունիկը» ներկայացումը՝ Քրիստինե Ասրյանի բեմադրությամբ։

Միանգամից երկու պրեմիերա է սպասվում Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Կներկայացվեն «Սանտայի հյուրերը», «Ամանորի հրաշքը» ներկայացումները:

Ամանորյա ներկայացումները սկսվելու են դեկտեմբերի 17-ից և շարունակվելու մինչև հունվարի 10-ը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին