Ներքին 3 տարի առաջ - 15:20 06-12-2022

Խաղաղապահների հետ պետք է անենք առավելագույնը, որ նման բաներ չկրկնվեն․ պատգամավորը՝  Լաչինի միջանցքի դեպքի մասին

Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելը խնդրահարույց է։ Այս մասին այսօր ԱԺ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ կողմից բնապահպանական պատճառաբանությամբ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու միջադեպին։

«Այն, ինչ տեղի է ունեցել մի քանի օր առաջ Լաչինի միջանցքի տարածքում, որի հետևանքով դե ֆակտո այն փակվել է, բնականաբար, խնդրահարույց է։ Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների հետ պետք է անենք առավելագույնը, որ նման բաներ չկրկնվեն»,–ասաց Աղաջանյանը՝ հիշեցնելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամն համապատասխան կետում արձանագրվում է, որ Լաչինի միջանցքը պետք է գործի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, Հայաստանից և Արցախից հետադարձ կապը պետք է առանց խոչընդոտների լինի և այդ համատեքստում որևէ խոչընդոտող դետալ անընդունելի է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»