Ներքին 3 տարի առաջ - 14:48 06-12-2022

Տարածաշրջանում գնաճի ամենացածր տեմպերն արձանագրվել են Հայաստանում

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 8.8%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1.1%: Այս մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

2022թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 11.1%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.4% գնաճ:

Մասնավորապես, տավարի մսի գինը 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ աճել է 23.5%-ով, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով: Միաժամանակ, 2022թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում գրանցվել է խոզի մսի 0.2% գնանկում, մինչդեռ թռչնամսի ու գառան մսի՝ համապատասխանաբար 2.2% և 5.1% գնաճ:

Անդրադառնալով ոչ պարենային ապրանքների գներին՝ նշենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.7%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Հատկանշական է, որ 2022թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.5% և 4.5% գնանկում: 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 3.3% գնանկում, իսկ դիզելային վառելիքի՝ 23.9% գնաճ:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ավելի քան 7%-ով ավելացել են նաև ծառայությունների գները, իսկ նույն տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0.2%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) կազմել է 8.7%:



Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում սպառողական գների ինդեքսն ավելացել է 13.4%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ երկրներում սպառողական գներն ավելացել են հետևյալ կերպ՝

Հայաստանում՝ 9.5%,
Ռուսաստանում ՝ 12.6%,
Բելառուսում՝ 15.2%,
Ղրղզստանում՝ 15.4%,
Ղազախստանում՝ 18.8%:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների աճ է գրանցվել տարածաշրջանի երկրներում, մասնավորապես Թուրքիայում՝ 85.4%, Վրաստանում՝ 10.6%, Ադրբեջանում՝ 15.6%: Նկատելի է, որ ԵԱՏՄ և տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանում գնաճն ամենացածրն է (2022թ. հոկտեմբերին 2021թ-ի հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել էր 9.5%):

Օրերս, Եվրասիական զարգացման բանկը ներկայացրել էր 2023թ. համար ԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումների վերաբերյալ զեկույցը, համաձայն որի՝ ակնկալվում է, որ 2023թ. տարեվերջին ԵԱՏՄ երկրների շարքում ամենացածր գնաճը կարձանագրվի Հայաստանում՝4.6 %-ի սահմաններում։

ԵԱԶԲ անդամ երկրների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումը 2023 թ.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում