Արտաքին 3 տարի առաջ - 12:04 06-12-2022

Ռուսաստանը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել հակաիրանական բոլոր պատժամիջոցները. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Միացյալ Նահանգներին չեղարկել բոլոր հակաիրանական պատժամիջոցները։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Լավրովն այս մասին ասել է սպառազինությունների չտարածման վերաբերյալ մոսկովյան համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

«Մոսկվան կոչ է անում ամերիկյան կողմին հնարավորինս արագ և անդառնալիորեն վերացնել հակաիրանական բոլոր անօրինական պատժամիջոցները»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը չի հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրի առնչությամբ «առավելագույն ճնշում գործադրելու» քաղաքականությունից: «Մենք կոչ ենք անում ամերիկյան կողմին հնարավորինս արագ և անդառնալիորեն վերացնել հակաիրանական բոլոր պատժամիջոցները և ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի բանաձևի անվերապահ կատարումը»,- նշել է նա։

Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ նման քայլը ճանապարհ կհարթի, որ Թեհրանը կամավոր կերպով ապասառեցնի գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրով իր ստանձնած պարտավորությունների կատարումը։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով