Ներքին 3 տարի առաջ - 11:18 06-12-2022

Առաջարկել եմ մի շարք խնդիրներ քննարկել, սակայն դրանք օրակարգում չեն ներառվել․ ինչ հարցեր են քննարկվել ԲԴԽ նախագահի հետ դատավորների հանդիպմանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը այս անգամ շաբաթ-կիրակի օրերին քննարկման էր հրավիրել քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունը շատ դրական է գնահատում։

«Նման ձևաչափով հարցերի վերհանումը և քննարկումը, կարծում եմ, լավագույն տրաբերակն է, հաշվի առնելով, որ տվյալ մասնագիտացմամբ դատավորները խիստ ծանրաբեռնված են։

Օրակարգային հարցերը ներառում էին դատավորների հետ նախկինում հանդիպումների ընթացքում բարձրացրած խնդիրների մի մասը»։

Հարցին, թե ինչ հարցեր են բարձրացվել դատավորների կողմից և դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հավանականություն տեսնո՞ւմ է՝ դատավորը պատասխանեց, որ համաժողովի օգտակարության և ադյունավետության աստիճանը կկարողանան տեսնել առաջիկայում, երբ դատավորների բարձրացրած խնդիրները, առաջարկությունները և դիտողությունները օրենսդրական նախագծերի տեսք ստանան։

«Իհարկե, կոնկրետ ես առաջարկել եմ մի շարք խնդիրներ քննարկել, կապված ողջամիտ ժամկետների խախտման հիմքով կարգապահական վարույթների հարուցման հետ, որոնք օրակարգում չեն ներառվել, արդյունքում՝ հանրային քննարկում այդ հարցերի շուրջ չի ծավալվել, սակայն չեմ բացառում, որ դրանք կքննարկվեն մեկ այլ ֆորմատով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով