Արտաքին 3 տարի առաջ - 10:20 06-12-2022

Կանադան 11 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայում ականազերծման սարքավորումների համար

Կանադան 15 միլիոն կանադական դոլար (11 միլիոն դոլար) կտրամադրի Ուկրաինային ականազերծման համար անհրաժեշտ սարքավորումների համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Globe and Mail թերթը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ հրատարակության՝ այս քայլը կօգնի Կիևին ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման և մաքրման գործում։

Ավելի վաղ Կանադայի իշխանությունները որոշել էին Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել 34 միլիոն կանադական դոլարով (25,5 միլիոն դոլար)։ Օգնության հաջորդ փաթեթը ներառում էր ձմեռային սարքավորումներ և անօդաչու սարքերի տեսախցիկներ: Օտտավան նաև մտադիր էր կանադական արբանյակներից Կիև ուղարկել նկարներ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված են Ուկրաինայի հակամարտության մեջ՝ մատակարարելով զենք և վերապատրաստելով զինվորական անձնակազմ: Միաժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ դաշինքը պատերազմ է պարտադրում Կիևին՝ միայն բարդացնելով իրավիճակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով