Ներքին 3 տարի առաջ - 21:27 05-12-2022

Պատկերացնում եմ, թե այս ամենը կարդալով՝ ինչպես են հրճվում ադրբեջանցիներն ու հռհռում մեզ վրա․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարդում ես քպ-ական «գործիչների» մեկնաբանությունները Արցախի հարցով ու ․․․
Օրինակները շատ-շատ են․ Մարիա Կարապետյան, Հովիկ Աղազարյան, Վիգեն Խաչատրյան և մնացած բոլորը։

Պատկերացնում եմ, թե այս ամենը կարդալով, ինչպես են հրճվում ադրբեջանցիներն ու հռհռում մեզ վրա։

Խնդրանք իրենց անկախ կամ ընդդիմադիր համարող լրատվամիջոցներին․ արհամարհեք և այլևս երբեք հարցազրույց, կարծիք մի հարցրեք այդ ողորմելի-դավաճաններից։ Նրանց «կարծիքները» հրապարակելով, դուք ակամայից նույնպես ջուր եք լցնում թշնամու ջրաղացին։ Առանց այդ էլ նրանց գովազդում են Հ1-ը, Ֆակտորը, Ազատությունը և այլ մերձիշխանական քարոզչամիջոցներ։

Հ․Գ․ Հարց ՀՅԴ-ին․ երբ Հովիկ Աղազարյանին ընդունում էիք ՀՅԴ շարքերը, նա ի՞նչ կարծիքի էր Արցախի մասին։ Իսկ հետո՞, երբ հեռացավ, նրան ներեցի՞ք․․․»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով