Արտաքին 3 տարի առաջ - 21:19 05-12-2022

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի ՊՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության կազմում Ադրբեջան են ժամանել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը, ռազմածովային և ռազմաօդային ուժերի հրամանատարները։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ 2022 թվականը շատ հաջող տարի է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Կողմերն ընդգծել են, որ երկկողմ կապերն ամրապնդվում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։

Այս համատեքստում կողմերը կարևորել են ներկայումս անցկացվող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները։ Պաշտոնյաներն ընդգծել են, որ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես կլինեն միմիյանց կողքին։

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների պարբերական հանդիպումների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Կողմերը գոհունակություն են հայտնել, որ ռազմական, ինչպես նաև այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է՝ երկու պետությունների ղեկավարների կողմից ընդունված որոշումների հիման վրա։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան