Ներքին 3 տարի առաջ - 12:14 05-12-2022

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդները մեկնել են Գերմանիա` վերապատրաստում անցնելու

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 10 վարորդներ այսօր մեկնել են Գերմանիա՝ 12-օրյա վերապատրաստում անցնելու։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը։

«Վարորդների ընդունելությունը կրում է ամենօրյա պարբերական բնույթ։ Այս պահի դրությամբ ունենք 275 գրանցված վարորդ, որոնք հիմնականում մարզերից են, մասնավորապես Արարատի և Արմավիրի մարզից։ Առաջիկայում նրանց փաստաթղթերը կենթարկվեն մանրակրկիտ զննության, որից հետո ամեն կիրակի մեզ մոտ կկազմակերպվի պրակտիկ ավտոբուսով երթևեկ՝ հաշվի առնելով քաղաքի նվազ ինտենսիվ երթևեկությունը»,– ասաց Թարփոշյանը՝ հավելելով, որ աշխատանքների մասին առաջիկայում ևս կզեկուցվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով