Արտաքին 3 տարի առաջ - 14:26 03-12-2022

Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Լեհաստանի Լոձ քաղաքում ընթացող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին քաղաքականության հարցերով պետքարտուղար Լիվիա Լեուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Apa.az լրատվականը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Շվեյցարիայի երկկողմ հարաբերությունների օրակարգին, միջազգային կազմակերպություններում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Ադրբեջանի արտգործնախարարն իր գործընկերոջը հանգամանորեն տեղեկություններ է հաղորդել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տարրերի շուրջ երկկողմ բանակցությունների և դրանից բխող հարցերի, հաղորդակցությունների բացման և սահմանազատման գործընթացի ներկա իրավիճակի վերաբերյալ։

Բայրամովը միևնույն ժամանակ տեղեկացրել է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կառավարության կողմից կատարվող աշխտանքների, ինչպես նաև այնտեղ առկա ականային վտանգի մասին։

Շվեյցարիայի պետքարտուղար Լիվիա Լեյն իր հերթին կարևոր է համարել խաղաղության համաձայնագրի տարրերի շուրջ բանակցությունները։ Նա նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացում։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»