Ներքին 3 տարի առաջ - 14:03 03-12-2022

Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսն ավարտում է առաքելությունը

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնինո Մոնտալտոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարի տեղակալը պատվո հյուպատոսին է հանձնել ՀՀ նախագահի կողմից շնորհված «Բարեկամության» շքանշանը՝ հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նրա ներդրած նշանակալի ավանդի համար։

Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է, որ բարձր է գնահատվում Անտոնինո Մոնտալտոյի անձնուրաց նվիրվածությունը Հայաստանին` սկսած 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից մինչ այժմ, ներառյալ՝ իրականացրած մարդասիրական բազմաբնույթ ծրագրերը, առողջապահության ոլորտում լայնածավալ գործունեությունը, մշակութային ակտիվությունը, այդ թվում պատմամշակութային ժառանգության պահպանումն ու վերականգնումը, զբոսաշրջության ոլորտում ներգրավվածությունը և այլն:

Մեծապես կարևորվել է նաև նրա կողմից հիմնված Գյումրու կերամիկական դպրոց-արհեստանոցի գործունեությունը։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով