Մամուլ 3 տարի առաջ - 08:21 03-12-2022

ՔՊ-ն գալիս է ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին հարևան. կուսակցության գրասենյակը տեղափոխվում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղպայմանագիր» կուսակցության գրասենյակը Սայաթ-Նովա-Չարենցի խաչմերուկից տեղափոխվում է Հանրապետության փողոց։ Տեղակայվելու է այն տարածքում, որտեղ ժամանակին ԲՀԿ-ի գրասենյակն էր։ ՔՊ-ից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ այս օրերին տեղափոխման ու վերանորոգման եռուզեռի մեջ են։ Ամենաուշագրավն այն է, որ ՔՊ-ն գալիս է նախկիններին հարեւան. անմիջապես հետեւում՝ Մելիք Ադամյան 2 հասցեում, ՀՀԿ կենտրոնական գրասենյակն է գտնվում, իրենցից մի քանի մետր ներքեւ էլ ՀՅԴ գրասենյակն է տեղակայված։ Այսինքն՝ նախկինների թշնամի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այսուհետ ավելի մոտ կգտնվեն Սերժ Սարգսյանին ու ընկեր Իշխանին, գուցե մի օր էլ սկսեն հարեւանություն անել։

Ընդ որում, մեզ ասացին՝ գրասենյակն այստեղ տեղափոխելու նախաձեռնությունն ընդդիմությանն ամենաշատ «սիրող» ՔՊ-ականինն է՝ Վահագն Ալեքսանյանինը։ ՔՊ գրասենյակը Հանրապետության փողոց տեղափոխելով՝ նաեւ կառավարության շենքին է մոտենում, ինչը նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն այսուհետ ոտքով կարող է գնալ ՔՊ գրասենյակ՝ ժողովի, ճանապարհին անցնելով ՀՀԿ գրասենյակի կողքով ու Սերժ Սարգսյանին ձեռքով անելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում