Ներքին 4 տարի առաջ - 19:13 16-11-2021

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դիմում է ԵՄ-ին

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածել․

«Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանի ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից ներթափանցել են Հայաստանի ինքնիշխան տարածք։

Այս հարձակումն ամենալարվածն է եղել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։ Այս հարձակումները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը հավատարիմ չէ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և ակտիվորեն ռազմական ագրեսիա է իրականացնում Հայաստանի Հանրապետության դեմ։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ մասնավորապես ԵՄ-ին, օգտագործել իրենց ունեցած բոլոր լծակները՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար՝ հարգելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»