Ներքին 3 տարի առաջ - 23:44 02-12-2022

Ընդդիմության հայտարարությունը կարող է վնասել ՀՀ-ին և Արցախին․ Հայկ Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, ներկայացնելով խմբակցության տեսակետը, ասել է․ «Ձեր ներկայացրած հայտարարությունը պարունակում էր այնպիսի դրույթներ, որոնք կարող էին Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին որոշակի դրվագներում վնասել: Մենք` որպես իշխանություն, կրում ենք պատասխանատվություն` կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, Արցախի հայության անվտանգությունը»։

«Մեզ համար առանցքային է արցախահայության իրավունքների եւ անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը, մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարողանանք գտնել միջազգային այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու ուղիղ երկխոսություն Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ, մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որպեսզի ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը զերծ պահենք որեւէ տեսակի ռազմական էսկալացիայից եւ սադրանքներից, եւ մեր բոլոր գործողությունները բխում են այս ելակետից»,- հավելել է Հայկ Կոնջորյանը` նկատելով, որ ընդդիմությունը հայտարարության նախագիծը ներկայացրել է ներքաղաքական դրդապատճառով:

Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հայտարարության քվեարկությանը:

Նշենք, որ քվեարկության արդյունքում նախագիծը չի ընդունվել: Քվեարկությանը չի մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Կողմ է քվեարկել 31 պատգամավոր: Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան