Արտաքին 3 տարի առաջ - 21:27 02-12-2022

Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահի այցը Աբխազիա

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի այցը Աբխազիա։ Ինչպես փոխանցում է վրացական
«Новости-Грузия» լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Վոլոդինի այցը որակել է որպես Մոսկվայի կողմից «միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի հերթական կոպիտ խախտում»։

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի ժամանումը Աբխազիայի օկուպացված շրջան՝ խախտելով Վրաստանի պետական ​​սահմանը։

Սա Մոսկվայի կողմից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի հերթական կոպիտ խախտումն է, ինքնիշխան պետության տարածքային ամբողջականության և միջազգային պարտավորությունների խախտման քաղաքականության շարունակություն։ Ի թիվս այլ բաների, սա 2008 թվականի օգոստոսի 12-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի անտեսման ևս մեկ փաստ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Վյաչեսլավ Վոլոդինը դեկտեմբերի 1-ին պաշտոնական այցով ժամանել է Աբխազիայի մայրքաղաք Սուխում։ Այցի օրակարգում ներառված է Վոլոդինի ելույթը տեղի Ժողովրդական ժողովի պատգամավորների առջև, ինչպես նաև հանդիպում Աբխազիայի խորհրդարանի նախագահի հետ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կոչ է արել արձագանքել Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Աբխազիա կատարած այցելությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան