Ներքին 3 տարի առաջ - 17:38 02-12-2022

Ցանկանում եմ, որ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին նվիրված նամականիշը դառնա մեր հիմնական նվերներից մեկը, որ կտանք մեր հյուրերին․ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին, նշել, որ պետությունը նման իրադարձությունների ժամանակ նախաձեռնում է նամականիշի մարում, որով ընդգծում է այդ իրադարձության նշանակությունը:

«Երկրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալվի «Մանկական Եվրատեսիլը», և ամեն անգամ ցանկանում ենք, որպեսզի հաջորդ միջոցառումն ավելի լավը լինի, ավելի դիտարժան լինի: Այդ համատեքստում նամականիշի մարումը նույնպես ցույց է տալիս, թե որքան կարևոր տեղ ենք հատկացնում այս իրադարձությանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հանրային, հասարակական կյանքում:



Ցանկանում եմ, որ նամականիշը դառնա մեր հիմնական նվերներից մեկը, որ կտանք մեր հյուրերին: Դրանով մի քանի հարց կլուծենք՝ կհանրահռչակենք Հայաստանի Հանրապետությունը, ցույց կտանք մեր հյուրերին, թե որքան մեծ կարևորություն ենք տալիս այս իրադարձությանը»,-ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին: Նամականիշի վրա պատկերված է նաև «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը և «Մանկական Եվրատեսիլ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը 15 000 տպաքանակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան