Ներքին 3 տարի առաջ - 14:40 02-12-2022

Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքականությունը հանգեցրել է նրա դիվանագիտական մեկուսացման․ Աղաջանյան

Ազգային ժողովի հայտարարության նախագծի տեքստում՝ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության, ներկայացվել են դրույթներ, որոնք համահունչ չեն «Քաղաքացիական պայմանագրի» պատկերացումներին։ ՀՀ իշխանությունը կարծում է, որ ստատուս քվոյի պահպանման 30-ամյա քաղաքականությունը հանգեցրել է այսօրվա իրավիճակին։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Այս ընթացքում Հայաստանի քաղաքականությունը, ինչպես նշեց պատգամավորը, հանգեցրել է նրա դիվանագիտական մեկուսացման։ «ՀՀ ներկայիս իշխանության գերխնդիրը այս մեկուսացման էջը շրջելն ու միջազգային հանրության հետ Հայաստանի առավելագույն համախմբումն ապահովելն է։ Դրա համար նվազագույն պայմանը հենց այն տերմինաբանության կիրառումն է, որը հասկանալի և ընդունելի է միջազգային հանրության համար»,- ասաց Աղաջանյանը։

Նա վստահ է, որ ընդդիմության ձևակերպումները չեն նպաստի միջազգային հանրության հետ համախմբմանը։

Ավելին, դրանք լրացուցիչ ռիսկեր կառաջացնեն։ «Այնուամենայնիվ, մենք քաղաքական կամք ունենք համատեղ հայտարարությամբ հանդես գալու համար»,- հավաստիացրեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով