Ներքին 3 տարի առաջ - 12:01 02-12-2022

«Ցավոք, համաձայնության չեկանք». ՔՊ-ն մերժում է ընդդիմության առաջարկը՝ ընդունել հայտարարություն Ադրբեջանի ԱԺ-ի դեմ

Բազմաթիվ կետերի շուրջ հնարավորություն կար և ստացվեց փոխհամաձայնության գալ, բայց, ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկու կողմերի համար սկզբունքային էին, և, ըստ այդմ, արձանագրեցինք, որ հնարավորություն չկա ԱԺ հայտարարության տեսքով հանդես գալ երկու խմբակցությունների անունից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Հիշեցնենք «Հայաստան» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» թեմայով։

«Մենք հնարավորություն ունեցանք բովանդակալից քննարկում ունենալ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ աշխատանքային կարգով քննարկել առաջարկվող նախագիծը՝ հաշվի առնելով, որ նախագիծը պետք է լիներ ԱԺ անունից, տրամաբանական էր, որ պետք է համաձայնեցված տարբերակի հասնեինք»,- նշեց Աղաջանյանը։

«Ինչ վերաբերում է ՔՊ դիրքորոշմանը՝ այս հարցում քվեարկության վերաբերյալ, հանձնաժողովի մեր անդամներին կոչ եմ անում ձեռնպահ քվեարկել այս նախագծի հաստատմանը»,- ընդգծեց նա:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:

Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով