Ներքին 3 տարի առաջ - 09:59 02-12-2022

Պայմանագրի գինը 191 միլիոն դրամ է, որից 52 միլիոնը՝ ապամոնտաժման համար. հրապարակի լուսավորության մասին

Հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյանը կատարել է ֆեսբուքյան գրառում՝ անդրադառանալով Հանրապետության հրապարակի շենքերի վրա ամանորյա լուսավորության աշխատանքներին, և հրապարակել է դրանց պայմանագրերը:

«Այնքան գրեցիք, որ հետաքրքրեց պայմանագիրը կարդալ: Գնումների armeps համակարգում, այս ընկերությունը երևում է միայն մեկ տեղ՝ Երևանի քաղաքապետարանի հետ այս աղմուկ հանած ծառայությունների մասով:

Կարելի է ենթադրել, որ առաջին անգամն են պետական գնման մասնակցում, ընդ որում ՄԱ տարբերակով:
Փաստորեն ինչ է ստացվում:

Մեզանից հարկ են հավաքում, որ վճարեն ինչ-որ միջին կարողություններով ընկերության (ով լույս քաշելու ժամանակակից միջոց չգիտի), որ պատմամշակութային շենքերը ծակոտելով է տեղադրում լույսերը:

Հետո էլ ասում են դարդ մի արեք, մենք հոգացել ենք (այսինքն ավել են վճարել կրկին մեր հարկերի հաշվին), որ անցքերը լցնեն (ճիշտ են ասում, պայմանագրում նման կետ կա, տես նկարը):

Ի դեպ Պայմանագրի գինը (առանց մրցույթի գնում է) 191 միլիոն դրամ է, և ամբողջը կանխավճար է արվելու ու երեք փուլով մարվի և վերջին փուլի շուրջ 52 միլիոնը ապամոնտաժման համար է, ենթադրվում է ներառյալ ծակերի լիցքը:

Կարճ ասած, հո պայմանագիր չէ, տեղով գանձ է: Բայց ամեն դեպքում, սրա պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, իսկ շենքերը ծակծկել թուլատրելու պատասխանատուն՝ Կառավարությունը»,- գրել է փորձագետը:





Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»