Արտաքին 3 տարի առաջ - 18:58 01-12-2022

Թուրքիայում հնարավոր է նոր ահաբեկչություններ իրականացվեն

Թուրքիայի իշխանությունները արևմտաեվրոպական երեք երկրների դեսպանատներին և մեկ խոշոր միջազգային կազմակերպության նախազգուշացրել են երկրում հնարավոր նոր ահաբեկչության մասին։ Այս մասին տեղեկացնում է «Ermeni haber» լրատվականը՝ հղում անելով բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ երեք երկրների դեսպանատներն ու միջազգային կազմակերպության ներկայացուցիչները այս տեղեկատվությունը հայտնել են անանուն մնալու պայմանով՝ հաշվի առնելով թեմայի զգայունությունը։

Նշվում է, որ ահաբեկչությունը կարող է իրականացվել ի պատասխան Թուրքիայի օդուժի կողմից Սիրիայի ու Իրաքի հյուսիսում իրականացված «Թուր-մագիլ» ռազմագործողության:

Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են նաև Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ ցամաքային ռազմագործողություն իրականացնելոի իրենց պլանների մասին:

Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչն էլ հայտարարել է, որ իր երկրի քաղաքացիները պետք է խուսափեն առաջիկա շաբաթներին Թուրքիա և հատկապես Անկարա մեկնելուց՝ հնարավոր հարձակումների պատճառով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ էր մահացել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»