Արտաքին 3 տարի առաջ - 17:06 01-12-2022

Էրդողանը հայտնել է, թե «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկումն ինչպես կազդի Թուրքիայի վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկումն ինչ ազդեցություն կունենա Թուրքիայի վրա։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին խոսել է այսօր՝ երկրի արևելյան Աղրը նահանգում տեղի ունեցած ավտոճանապարհի բացման արարողության ժամանակ։

Էրդողանն ընդգծել է, որ Անկարան վճռական է պատմական Մետաքսի ճանապարհը վերականգնելու հարցում։ Նրա խոսքով՝ Աղրը նահանգով անցնում են մի շարք երըթուղիներ, որոնք Թուրքիան կապում են Հարավային Կովկասի երկրների, իսկ հետագայում նաև Կենտրոնական Ասիայի ու Չինաստանի հետ։

Նա հայտնել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկման դեպքում կմեծանա Թուրքիայի Աղրը նահանգի նշանակությունը։

«Զանգեզուրի միջանցքի իրականացման շնորհիվ Աղրը նահանգի տնտեսական և սոցիալական նշանակությունը կմեծանա»,- ասել է Էրդողանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող