Արտաքին 3 տարի առաջ - 12:53 01-12-2022

Բաքուն մեկնաբանել է Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է նախօրեին Ֆրանսայի խորհրդարանի կողմից ընդունված հայանպաստ բանաձևը։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, պաշտոնական Բաքուն Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված բանաձևն իր դեմ ուղղված «սադրանք» է որակել։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ «Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում ընդունված բանաձևը, որում առկա են Ադրբեջանի դեմ ստեր և զրպարտություններ», Բաքվի դեմ ուղղված հերթական «սադրանքն է, ինչպես որոշ ժամանակ առաջ Ֆրանսիայի սենատում ընդունված բանաձևը»։

Ադրբեջանական կողմի համոզմամբ՝ «բանաձևը նպատակ է հետապնդում վնասել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին»։ Բացի այդ նշվել է, որ ընդունված բանաձևը «հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այս բանաձևը ևս մեկ անգամ փաստում է, որ «Ֆրանսիան կողմնակալ քաղաքական դիրքորոշում ունի և չի կարող հանդես գալ որպես չեզոք և արդար միջնորդ»։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևը, հերթական անգամ Հայաստանին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել։ Վերջինս նաև մեղադրել է Ֆրանսիային՝ այսպես կոչված օկուպացիայի ժամանակաշրջանում լուռ լինելու, և այժմ՝ «խաղաղության հաստատմանը խոչընդոտելու համար»։

«Հայաստանը 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական տարածքները, ոտնահարել մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները, ռազմական հանցագործություններ կատարել և ամայացրել տարածաշրջանը։ Այս ամբողջ ընթացքում դուք լուռ էիք։ Այժմ խոսելով՝ դուք միայն խոչընդոտում եք խաղաղությանը»,- նշել է Աբդուլլաևան։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Ֆրանսիայի Ազգային ժողովը նախօրեին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով