Ներքին 3 տարի առաջ - 09:55 01-12-2022

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ձևավորող Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժը գիտեի՞ն, թե ում են պատգամավոր դարձնում

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ ԱԺ-ն այլևս քաղաքական մարմին չէ: Այստեղ առանց քաղաքական հիմնավորման կուսակցությունները դադարեցնում են իրենց գործունեությունը, պատգամավորներն առանց պատշաճ բացատրության վայր են դնում մանդատները, ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած միավորներն առանց ընտրողների հանդեպ պարտավորության և պատասխանատվության որևէ նշույլի և պարզունակ հաշվետվության ներկայացման վերակազմակերպվում և դառնում են միանգամայն այլ ուղղվածության միավորներ:

Մի կողմ թողնենք Փաշինյան Նիկոլի ղեկավարած խորհրդարանական ուժը, քանզի վերջինիս վերաբերյալ խոսելն անիմաստ է և վնասակար:

2021թ «Հայաստան» դաշինքը ստացել է շուրջ 270 000, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը շուրջ 67 000 ընտրողների քվե: Ընդհանուր՝ շուրջ 337 000 քվե: Այժմ, այդ ընտրողներից քանի՞սն են համաձայն իրենց ընտրած կուսակցությունների և պատգամավորների անբացատրելի, անպատասխան և անհաշվետու հրաժարականներին: Բացի դրանից՝ 337 000 ընտրողներից քանի՞սն են համաձայն, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնի իր գործունեությունը խորհրդարանում կամ, որ Զաքարյան Իշխանն անմիջապես ընտրվելուց հետո դուրս գա «Պատիվ ունեմ» դաշինքից:

Հարցն այլ կերպ հնչեցնեմ: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ձևավորող Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժը գիտեի՞ն, թե ում են պատգամավոր դարձնում: Եթե չգիտեին (ինչին չեմ հավատում), ապա ավելի վատ իրենց համար:

Ինչևէ: Այսօր ՀՀ ԱԺ-ում ընթացող իրադարձություններն ընտրողների հանդեպ բացահայտ անարգանքի դրսևորում է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում