Ներքին 3 տարի առաջ - 19:20 30-11-2022

Ընդդիմությունը պետք է օգտագործի նաև խորհրդարանական գործիքակազմը՝ պայքարի համար․ Հայկ Մամիջանյան

Ես հարգանքով եմ վերաբերվում գործընկերներիս որոշմանը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Այդ որոշմանը նախապես տեղյակ եմ եղել։ Հնչեցրել եմ իմ մտահոգություններն այդ հարցի շուրջ։ Հաշվի առնելով Ձեր նշած անձերին՝ կասկած անգամ չունեմ, որ իրենք այլ կարգավիճակով շարունակելու են մնալ պայքարի մեջ»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով մանդատները դնելու միջոցով «իշխանությունների ջրաղացին ջուր լցնելու» և աստիճանաբար թուլանալու վերաբերյալ պնդումներին՝ Մամիջանյանը չհամաձայնեց այդ տեսակետին։
«Բայց, համարում եմ, որ ընդդիմությունը պետք է օգտագործի նաև խորհրդարանական գործիքակազմը՝ պայքարի համար»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի