Ներքին 3 տարի առաջ - 17:57 30-11-2022

Երբ դիմումը ստացվի՝ նախագահը կորոշի ստորագրել, թե ոչ․ ՀՀ նախագահականի մամուլի պատասխանատու

ՀՀ նախագահի աշխատակազմում դեռևս առկա չէ Մնացական Մարտիրոսյանին ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ ԲԴԽ համապատասխան դիմումը։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը։ «Երբ գա համապատասխան դիմումը, կհասնի մեզ, նախագահը կմտածի, կստորագրի կամ չի ստորագրի։ Այդ մասին արդեն ամբողջ լրատվական դաշտը կիմանա։ Այն ամենը, ինչ նախագահն ստորագրում է՝ պատշաճ կերպով ու պատշաճ ժամկետներում տեղադրվում է նախագահի պաշտոնական կայքում։ Հիմա այն, թե պատրաստվում է (ստորագրել հրամանագիրը- խմբ․), թե չի պատրաստվում ՝ չեմ կարող ասել»,- ասաց նա։

Oragir.News-ը կապվեց նաև ԲԴԽ հասարակայնության հետ կապերի բաժին։ Մեզ խնդրեցին տեղեկությունն ստանալու համար գրավոր հարցում ուղարկել։ Հարցումն ուղարկված է։

Ավելի վաղ, Oragir.News-ը հայտնել էր, իր լավատեղյակ աղբյուրներից մեկի պնդումը, որ շատ հնարավոր է՝ նախագահը չստորագրի Մնացական Մարտիրոսյանի նշանակման հրամանագիրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում