Արտաքին 3 տարի առաջ - 11:17 30-11-2022

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան Ուկրաինայում կողմնակից է արդար խաղաղության հաստատմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կողմնակից է Ուկրաինայում արդար խաղաղության հաստատմանը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Բուխարեստում՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։

Չավուշօղլուն շեշտել է, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները Եվրոպայում անվտանգության ճարտարապետության վերաֆորմատավորման են հանգեցրել: Նրա խոսքով՝ Թուրքիան ի սկզբանե պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

«Միևնույն ժամանակ, մեր երկիրը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ռազմական գործողությունների տարածումը այլ շրջաններ»,- ասել է նա։

Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել թուրքական դիվանագիտության հաջող միջնորդական ջանքերի վրա։ Նա այս համատեքստում կարևորել է Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի ստորագրումը, գերիների փոխանակման գործընթացը և հակամարտող կողմերի հանդիպումների կազմակերպումը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Թուրքիան կատարում է Մոնտրոյի կոնվենցիայի բոլոր պահանջները, ինչը հնարավորություն է տվել նվազեցնել լարվածության ինտենսիվությունը Սևծովյան տարածաշրջանում։

«Մարտից ի վեր թուրքական նեղուցներով ոչ մի ռազմանավ չի անցել։ Ռուսական ոչ մի ռազմական ինքնաթիռ Սիրիա ուղևորվելիս չի օգտագործել Թուրքիայի օդային տարածքը։ Անկարան ցանկացած հնարավորության դեպքում կոչ է անում երկրներին զսպվածություն ցուցաբերել»,- ասել է Չավուշօղլուն։

Վերջինս նաև ընդգծել է, որ Ուկրաինայի խնդիրը միայն քննադատությամբ չի լուծվի, և անհրաժեշտ են կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Նրա խոսքով թուրքական կողմը ցանկանում է Ուկրաինայի համար արդար խաղաղություն հաստատել։

Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի գործընկերներին կոչ է անում տարբերություններ չդնել ազգային անվտանգության սպառնալիքների, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում։ Նա հիշեցրել է, որ Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի մասնակիցներն ահաբեկչությունը նշել են որպես դաշինքի անվտանգության ուղղված երկու հիմնական սպառնալիքներից մեկը։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է կանգնեն Թուրքիայի կողքին այս հարցում։ Չպետք է մոռանալ, որ հենց մեր երկիրն է դաշինքում ահաբեկչության ամենամեծ վտանգի առջև կանգնած դաշնակիցը»,- եզրափակել է թուրք նախարարը։





Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան