Արտաքին 3 տարի առաջ - 12:43 29-11-2022

Գերմանիայում կարծում են, որ կանցլեր Շոլցը վախեցել է Ռուսաստանից

Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր, պաշտոնաթող գնդապետ Ռոդերիխ Կիզեվետերը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տանկեր չի փոխանցել Ուկրաինային, քանի որ վախենում է Ռուսաստանի արձագանքից։ Նա կարծում է, որ գերմանական տանկերի հայտնվելը Ուկրաինայում կընկալվի որպես սադրանք, նշել է պատգամավորը ntv.de-ին տված հարցազրույցում։

«Իմ կարծիքով՝ կանցլերին անհանգստացրել է Ռուսաստանում տարածված այն կարծիքը, որ ռուսական զորքերի դեմ գերմանական տանկերի օգտագործումը սադրանք կլինի»,- ասել է Կիզեվետերը։

Պաշտոնաթող գնդապետը քննադատել է նաև Շոլցի խոսքերն այն մասին, որ Գերմանիան ոչ մի քայլ չի ձեռնարկի առանց ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համաձայնեցման։

Կիզեվետերը հիշեցրել է, որ Բեռլինը ամիսներ շարունակ չէր արձագանքում Լեհաստանին Leopard տանկեր մատակարարելու խնդրանքին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»