Արտաքին 3 տարի առաջ - 11:22 29-11-2022

Պենտագոնում ընդունել են Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետին

Այցով ԱՄՆ-ում է գտնվում Ադրբեջանի պաշտպանության առաջին փոխնախարար, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւը։ Նա հանդիպել է ԱՄՆ Միավորված շտաբների կոմիտեի առաջին փոխնախագահ, ծովակալ Քրիստոֆեր Գրեյդիի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Այսպիսով, ԱՄՆ-ը սահմանափակվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի բացառապես բանավոր գնահատականով։ Իրականում Բաքվի համար որեւէ հետեւանք ագրեսիան չի ունեցել։ Վաշինգտոնը նման գործողություններով փաստացի «կանաչ լույս» է վառում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի առջեւ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան