Ներքին 3 տարի առաջ - 16:32 28-11-2022

Նախագահը «Մացոյի» հրամանագիրը չի՞ ստորագրի

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու ընտրվելու լուրը շարունակվում է բուռն քննարկվել։ Մասնավորապես, այս օրերին իրավապաշտպանները շրջանառում են նախկին ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունները հայտնի դատավոր Մացոյի մասին, ում իր իշխանության օրոք դարձնում են իր իսկ ստեղծած դատարանի դատավոր։

Oragir.news-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ շատ հնարավոր է նախագահը չստորագրի Մնացական Մարտիրոսյանի նշանակման հրամանագիրը։ Այդպիսի փորձ և նախադեպ արդեն իսկ եղել է, իսկ ԲԴԽ-ն դժվար այս իրավիճակում դիմի իրավունքի ուժով նշանակման չիչոյանական նախադեպին։

Նախագահի կողմից հրամանագրի չստորագրելը իրականում մի կրակոցով երկու նապաստակ որսալ է, Վահագն Խաչատուրյանը դույզն-ինչ իր դեմքը կփրկի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին «պադեռշկա կանի»՝ ցույց տալով, թե նախկին հայտարարություններից չի հրաժարվում, Մացոյի առաջխաղացումը պատահականություն կամ թյուրիմացություն է, իսկ ինքը հետևում է հանրայն արձագանքին և տեղի տալիս։

Իրականում պարզից էլ պարզ է՝ եթե գործադիրի ղեկավարից «դաբռո» չլիներ, Կարեն Անդրեասյանը Մնացական Մարտիրոսյանի առաջխաղացումը չէր ապահովի, պարզապես չէին սպասում հանրային նման արձագանք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան