Արտաքին 3 տարի առաջ - 13:22 28-11-2022

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է Ալիևը և Ռիսկերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերը` Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած երկու երկրների արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպման շրջանակներում։


Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները քննարկվել են Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպման լույսի ներքո՝ խաղաղության պայմանագրի թեմայով։

Ադրբեջանի նախագահն այս հարցում բարձր է գնահատել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դիրքորոշումը։ Նրա խոսքով` Բլինքենը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման թեման։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել էին նոյեմբերի 7-ին` Վաշինգտոնում։
​​​

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան