Ներքին 3 տարի առաջ - 11:23 27-11-2022

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Շուկայի վերահսկողության և Սննդի անվտանգության տեսչական մարմինների խորհուրդների նիստերին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության և Սննդի անվտանգության տեսչական մարմիններ, մասնակցել վերջիններիս խորհուրդների նիստերին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկվել են վերոնշյալ տեսչական մարմինների գործունեությանը, ոչ պարենային ապրանքների, սննդի անվտանգության ոլորտները կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմինների կողմից համապատասխան ոլորտները կարգավորող քայլերը: Ընդգծվել է ՍԱՏՄ-ի կողմից արտահանման, ներմուծման, լաբորատոր փորձաքննությունների, տնտեսվարողների գրանցման ու վերահսկողության ուժեղացման, սննդամթերքի անվտանգության ոլորտում ստուգումների որակի բարձացման անհրաժեշտությունը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ տեսչական մարմինների գործունեության զարգացմանը միտված ծրագրերը կառավարության համար ունեն առաջնային նշանակություն ու պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում