Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:45 26-11-2022

Բայրամովը և Կլաարը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, հայտնում է Day.Az-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող ջանքերը, հետագա հնարավոր քայլերը։

Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից ներկայացված 5 հիմնարար սկզբունքների հիման վրա պատրաստված խաղաղության պայմանագրի տարրերի և հայկական կողմի մեկնաբանությունների վերաբերյալ Վաշինգտոնում կայացած քննարկումների մասին։

Ընդգծվել է տարածաշրջանում հաղորդակցությունների փոխադարձ բացմանը վերաբերող պարտավորությունների կատարման կարեւորությունը, ինչպես նաեւ այն, թե իբր այս ուղղությամբ Հայաստանի պարտավորությունները դեռեւս չեն կատարվել։ Միաժամանակ ներկայացվել են ադրբեջանական կողմի տեսակետները «Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման խնդրի վերաբերյալ»։

Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման եւ հաղորդակցությունների բացման ուղղությամբ ջանքերը շարունակելու Եվրամիության մտադրության մասին։ Նա ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի և արդյունքի վրա հիմնված բանակցությունների կարևորությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի