Մշակույթ 3 տարի առաջ - 18:11 26-11-2022

Սիրե՛ք իրար

Սոս Սարգսյանը իր «Մենք ու մերոնք» գրքում մի հրաշալի հուշ-անեկդոտ է պատմում. զվարճալի, բայց միևնույն ժամանակ շատ դիպուկ ու բնորոշ մեր իրականությանը։

Սիրված դերասանը գրում է.

«Իմ ընկեր Հրաչի հետ (Աբրահամյան, Վաշինգտոնում է ապրում) երկար զրուցեցինք, տվինք-առանք, վերջը եկանք էն մտքին, որ ոչ սրանք են մի բան, ոչ նրանք, ո՛չ Հայաստանում ենք լավը, ո՛չ Սփյուռքում, ո՛չ իշխանավորը, ո՛չ էլ ընդդիմությունը... մի խոսքով:

Էս կապակցությամբ մի պատմություն անեմ, ասաց Հրաչը: Ուրեմն քահանան պսակ է անում, բայց ամեն անգամ փեսային նայելիս տխրում է: Էս ինչ գեշ է, Տեր Աստված, էս ինչքան է տգեղ, էս խեղճ աղջիկը ոնց պիտի սրան սիրի: Բայց ճար չունի, պիտի պսակի, հարցնում է.

-Տե՞ր ես, որդյակ, սիրու՞մ ես այս աղջկան:

- Հա, տեր եմ, տեր հայր, շատ եմ սիրում:

Քահանան աղջկան է դիմում՝ քողդ բարձրացրու, ասում է: Հարսը քողը բարձրացնում է, քահանան տեսնում է, որ աղջիկը փեսայից ավելի տգեղ է:

-Տե՞ր ես: Սիրու՞մ ես փեսացուիդ:

- Հա, շատ եմ սիրում:

- Այո, զավակներս, - ասում է քահանան, - սիրեք իրար, որովհետև եթե դուք միմյանց չսիրեք, էս աշխարհում էլ ոչ մի կենդանի շունչ ձեզ չի սիրելու»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի