Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:19 26-11-2022

Եթե ՀՀ իշխանությունների համար դա պրիորիտետ չէ, ինչո՞ւ պետք է պահանջենք, որ ՀԱՊԿ-ի համար լինեն պրիորիտետներ․ Մենուա Սողոմոնյան

Համախմբում նախաձեռնությունն այսօր կազմակերպել է «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովը։

«Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ շրջանառվող «Խաղաղության համաձայնագիր» երևույթը դեռևս պատրաստ նախագիծ չէ, բայց մի քանի հանգամանք արդեն իսկ պարզ է։ «Մեզ պարզ է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «Խաղաղության համաձայնագիր» կոչվածը շրջանցում է ամենակարևոր՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեման։ Հաշվի առնելով գործող իշխանությունների, առաջին հերթին՝ վարչապետի հավաստիացումները, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշջանին բերելու է խաղաղություն, մասնագիտական հանրույթին խնդրել ենք այսօր տալ իրավագիտական և քաղաքագիտական գնահատականներ»,- ասաց Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ իր անձնական դիտարկումներով այն ոչ մի լավ հետևանք չի կարող ունենալ։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ի հետ հերթական անհամաձայնությանը, Սողոմոնյանն ասաց․ «Սա խորքային պրոցես է ՀԱՊԿ-ը ևս մեկ անգամ վարկաբեկելու։ Պետք է հասկանալ, որոնք են այս ամենի խորքային պատճառները։ Եթե մենք այսօր դժգոհում ենք ՀԱՊԿ-ի գործունեությունից, ապա կարողացե՞լ են այսօրվա իշխանությունները ճիշտ կառուցել իրենց հարաբերությունները թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ ՀԱՊԿ-ի շարժիչ ուժը հանդիսացող ՌԴ-ի հետ հարաբերություններում։ Եթե ազգությամբ հայ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար եղած ժամանակաշրջանում ձերբակալում և բերում, քննչական գործողությունների մասնակից են դարձնում, դա՞ չէ առաջին հերթին ՀՀ-ի կողմից այդ կառույցի վարկաբեկմանն ուղղված քաղաքականությունը, եթե դրանով հարցականի տակ է դնում այդ կառույցի հեղինակությունը։ Այսօր այդ նույն գործող իշխանությունները ոչ մի իրավունք չունեն քննադատել այդ կառույցի հանձնառությունները։ ՀԱՊԿ-ին մեղադրել մի բանում, որը առաջին հերթին մեր իշխանությունները չեն անում։ Փաշինյանն ասում է ձնապատ սարեր, դժգույն քաղաք․ եթե ՀՀ իշխանությունների համար դա պրիորիտետ չէ, ինչո՞ւ պետք է պահանջենք, որ ՀԱՊԿ-ի համար լինեն պրիորիտետներ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով