Ներքին 3 տարի առաջ - 10:49 26-11-2022

ՌԴ օդանավակայաններում հայ տղամարդկանց խիստ ստուգում են

Ինչպես հայտնի է, Լարսում հայերի նկատմամբ խիստ ստուգումների հետևանքով կիլոմետրանոց հերթեր է գոյացել։ Այս մասին ահազանգեցինք մենք, այս հարցին անդրադարձան նաեւ պաշտոնյաները, հասարակական, քաղաքական գործիչները, տնտեսվարողները։ Սակայն, պարզվում է, խիստ ստուգումները ոչ միայն Լարսում են, այլև ամենուր։

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ ՌԴ օդանավակայաններում բավականին խիստ են ստուգում հայ տղամարդկանց, ինչը պայմանավորված է ՌԴ-ում կազմակերպված զորահավաքով։

Խնդիրն այն է, որ տարիներ ի վեր ՌԴ քաղաքացու անձնագիր ստանալը եղել է երազանք, իսկ այդ իրականացված երազանքն այսօր դարձել է մղձավանջ, քանի որ քաղաքացի լինելը միայն բարձր կենսաթոշակ ստանալը չէ, այլև պարտականություններ է ենթադրում։

Ստացվում է, որ ՀՀ զինված ուժերում ծառայությունից փախչելով, այսօր շատերը պետք է գնան, Ուկրաինայում պատերազմի մասնակցեն։

Թերևս դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հայ տղամարդիկ աճապարում են Հայաստան, մինչև Ռուսաստանում արշալույսները կխաղաղվեն։

Ոմանք գալիս են անվերադարձ, ոմանք վերադառնում են քաղաքացիություն ստանալու, իսկ Ռուսաստանում իրավապահ մարմինները շատ լավ հասկանում են այս նրբությունները։ Այդ է պատճառը, որ տղամարդկանց անձնագրերն օդանավակայաններում ստուգում են ամենայն խստությամբ, իսկ եթե անձնագիրը նոր է, ապա ճշտումներն իրավապահ մարմնի աշխատողների կողմից կարող են տևել ժամեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով