Ներքին 3 տարի առաջ - 21:59 24-11-2022

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբին

Նոյեմբերի 21-ից 24-ը «Պաշտպանական կրթության զարգացման» հայաստանյան ծրագրի ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի խորհրդատվական խմբի կողմից ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների համար Հայաստանում անցկացվել է «Արհեստավարժ սերժանտական համակարգի դերը և նշանակությունը ժամանակակից զինված ուժերում» խորագրով սեմինար:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ միջոցառման շրջանակներում արտերկրի գործընկերները ներկայացրել են ժամանակակից զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի առանձնահատկությունները և զարգացման միտումները, վերջինիս դերակատարությունը զինված ուժերում և ժամանակակից պատերազմավարման գործում:

«Պաշտպանական կրթության զարգացման» հայաստանյան ծրագրի խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են անցկացված միջոցառման արդյունքները, նախանշվել հետագա փոխգործակցության ուղիները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով