Ներքին 3 տարի առաջ - 18:17 24-11-2022

Եկեղեցուն ո՞վ է բանի տեղ դնում. պետությունը պետք է թույլ չտա սրբապատկերներով շոր հագնել

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Թունիս կատարած այցից նկար է հրապարակել, որտեղ սև դասական զգեստի հետ կրում է հայտնի հայ դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած սրբապատկերներով պիջակների շարքից ամենահայտնին, որը ցուցադրվել է շաբաթներ առաջ Միլանի նորաձևության տանը։

Oragir.News-ի հարցին, թե ինչպես է եկեղեցին վերաբերվում սրբապատկերներով հագուստներին, և թուլյատրվում է արդյոք, որ հոգևորականներից բացի՝ քաղաքացիական անձինք ևս կրեն նմանատիպ զգեստներ, արդյոք դա անարգանք չէ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց. «Եթե արգելված է, չպե՞տք է հագնեն․ միևնույն է՝ հագնում են։ Եթե անգամ արգելված է, եկեղեցուն ո՞վ է հաշվի առնում որ։ Եկեղեցին չի կարող արգելել նման բաներ, դրա գործառույթը պետք է վերցնի իր վրա՝ արգելելու կամ չարգելելու։ Եկեղեցու արգելքը նման բաների համար կարող է լինել միայն եկեղեցու տարածքում հագնելու վերաբերյալ, և եկեղեցին պետք է թույլ տա կամ թույլ չտա այդ հանդերձանքով մտնել եկեղեցու տարածք։ Դե հիմա Ձեր նշածը ես չեմ տեսել, չգիտեմ։ Դա տարօրինակ ու արտառոց բան է իսկապես, որի մասին անգամ քննարկում չենք էլ ունեցել մենք։ Բայց դա հեչ ցանկալի բան էլ չի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով