Ներքին 3 տարի առաջ - 16:09 24-11-2022

Եվգենի Ժուկովը տպավորված է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներով

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերն ու նախանշվել համագործակցության նոր հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են Ասիական զարգացման բանկի կողմից մշակվող նոր ծրագրերը, որոնցում Հայաստանը նույնպես կարող է ներգրավված լինել: Եվգենի Ժուկովը նշել է, որ տպավորված է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներով։

Նախարարն իր կողմից ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները, արդյունաբերական պարկերի կառուցման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, Հայաստանի ներդրումային հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի