Ներքին 3 տարի առաջ - 18:00 23-11-2022

Խաբեություն անելու համար օգտագործել են իմ անունը, բայց ինքս որևէ ֆինանսական տույժի չեմ ենթարկվել

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ օրեր առաջ խաբեության զոհ է դարձել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ով վերջինս նոյեմբերի 11-ին ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ իր մտերիմ՝ ՌԴ քաղաքացի, 30-ամյա Ա. Ժուկը օրեր առաջ Դավիթաշենում գտնվող իր տունը 1 տարի ժամկետով վարձակալելու նպատակով ոմն Արգիշտի Ն-ին և վերջինիս կին ներկայացած Սուսաննա Հ-ին առձեռն տվել է խոշոր չափի գումար, որը նրանք պետք է փոխանցեին իրեն։

Իսկ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Պ. Հայրիկյանը արդեն ժամանած ոստիկաններին հայտնել է, որ Արգիշտի Ն-ն և Սուսաննա Հ-ն գումարը չեն փոխանցել և Ա. Ժուկի վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել են այդ գումարին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Հայրիկյանի նշած գումարը կազմում է մոտ 13 մլն դրամ։

Oragir. news-ը կապ հաստատեց Հայրիկյանի հետ, ով այժմ գտնվում է արտերկրում՝ պատասխանեց մեր այն հարցին, թե արդյո՞ք ինքը դարձել է խաբեության զոհ, թե ոչ՝ պատասխանեց.

«Սխալվել են, որ նման հայտարարություններ են տարածել։ Ես ուղղակի տեսել եմ մեկի խաբված լինելը, և քանի որ այդ մարդուն խաբելիս օգտագործել են իմ՝ իբրև հայտնիությունը, մի քիչ վատ եմ զգացել այն առումով, որ օգտագործվել է իմ հայտնիությունը և խաբված լինելու բան չկա բացարձակապես։

Ինձ հետ կապված որևէ ֆինանսական, բարոյական որևէ տույժ չկա, ես ուղղակի այդ աղջկան խղճացի ու իմ երեխան համարեցի ու թողեցի, որ իմ տանն ապրի։ Եթե վերցնող լինի, հիմա էլ առանձնատան վերնահարկը վարձակալության կտամ, որովհետև դատարկ մնալու որևէ իմաստ չեմ տեսնում, բայց այն այնքան էլ պատրաստ վիճակում չէ, որ վարձակալության տամ։ Ամռանը կարելի է, բայց հիմա խնդիր է ջեռուցման և մի քանի խնդրի հետ կապված»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում