Արտաքին 3 տարի առաջ - 15:45 23-11-2022

Թուրքական հրետանին սկսել է ինտենսիվ հրետակոծել Հալեպի ուղղությամբ

Թուրքական բանակը չորեքշաբթի ինտենսիվ կրակ է բացել Սիրիայի սահմանամերձ շրջանների ուղղությամբ։ Հրետակոծվում են Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Ալ-Շեհբա թաղամասը և Այն ալ Արաբ քաղաքի շրջակայքը։ Բնակիչները սկսել են լքել իրենց տները:

Firat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փախստականների հոսքն աճում է նաև Հասեքեում։ Նահանգը նույնպես ենթարկվում է թուրքական զինված ուժերի հարձակմանը։ Դժել-Աղա շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով շարքից դուրս է եկել էլեկտրակայանը։ Վնասվել են նաև «Աուդա» հանքավայրի նավթային հարթակները:

Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտարարել են Սիրիայի հյուսիսում և Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության թևի դեմ օդային գործողության մասին։ Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ ռմբակոծիչները ոչնչացրել են ահաբեկիչների թաքստոցները, բունկերները, քարանձավները, թունելներն ու պահեստները, ինչպես նաև շտաբը։ Երեքշաբթի գիշերը նա հայտարարել է 184 գրոհայինի ոչնչացման մասին։

Այդ ընթացքում Աստանայում կայացել է ռուսական պատվիրակության հանդիպումը թուրք գործընկերների հետ։ ՌԴ ներկայացուցիչները փորձել են համոզել հանրապետության իշխանություններին հրաժարվել Սիրիայում լայնածավալ ցամաքային գործողություն իրականացնելուց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան