Ներքին 3 տարի առաջ - 16:35 21-11-2022

Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրերը 4-ն են

Դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը հրապարակվեցին երեկ․ արձակուրդները մեկնարկելու են դեկտեմբերի 26-ից․ 1-ին և 2-րդ դասարանցիների համար դրանք մինչև հունվարի 22-ն են, իսկ 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրամադրվում են դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ։

Աշխատողներին տրամադրվող արձակուրդների մասին առանձին հրապարակում չի նախատեսվում․ հաղորդեցին մեզ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Մեծերի արձակուրդները» կարգավորվում են ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքով․ հոդված 1-ի համաձայն՝ Ամանորին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ. հունվարի 6-ին կնշենք Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնը․ այն կլինի ոչ աշխատանքային օր, բայց հաջորդ օրը՝ հունվարի 7-ն արդեն կլինի աշխատանքային: Տարվա ընթացքում մեր եկեղեցու կողմից ընդունված հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը, նշված օրենսդրական փոփոխությամբ, այլևս ոչ աշխատանքային չեն։

Հիշեցնենք, որ Տոների և հիշատակի մասին օրենքը փոխվեց 2021 թվականին․ մինչ այդ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների համար ոչ աշխատանքային էր նորոգ տարվա առաջին յոթն օրը։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում