Արտաքին 3 տարի առաջ - 15:52 21-11-2022

Սիրիայում թուրքական հրետակոծության հետևանքով սիրացի զինծառայողներ են զոհվել

Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների նկատմամբ իրականացված ռմբակոծության հետևանքով Սիրիայի բանակի մի քանի զինծառայող է զոհվել։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։

Ամերիկացի լրագրողը հայտնել է, որ այպիսով Անկարան պատասխանել է Քուրդիստանի բանվորական կուսակցության սիրիական թևը հանդիսացող Սիրիայի դեմոկրատական ուժերին, որոնց ահաբեկչական կազմակերպություն է համարում։ Վերջինս նշել է, որ Թուրքիան Սիրիայի դեմոկրատական ​​ուժերին Ստամբուլում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու, քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու և սիրիական բանակի զինվորների և խաղաղ բնակիչներին սպանելու վերաբերյալ կեղծ մեղադրանքներ է ներկայացնում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, նոյեմբերի 20-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններին։ Սիրիական մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ հարվածների ժամանակ սպանվել են Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի առնվազն ինը անդամներ և վեց սիրիացի զինվորներ։

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, դատապարտելով Անկարայի կողմից իրականացված հրետակոծությունները, նշել է, որ թուրքական ռեժիմը ռմբակոծում է քաղաքացիական ենթակառուցվածքները՝ այդ թվում նաև հիվանդանոցը։ Կոնգրեսական Փալոնն այս պատճառով փորձում է արգելափակել ամերիկյան F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»