Ներքին 3 տարի առաջ - 15:18 21-11-2022

Այն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, հաճախ անտեսանելի է հեռուստադիտողին. Ալեն Սիմոնյան


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է. «Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում:

Այն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, հաճախ անտեսանելի է հեռուստադիտողին: Ինտերնետի լայն տարածումը, իհարկե, որոշ չափով ստվերել է հեռուստատեսության դիտելիությունը, սակայն այն շարունակում է պահել իր բարձր հեղինակությունը:

Հեռուստատեսության հարգելի՛ աշխատակիցներ, որակյալ հեռուստաարտադրանքի համար պայքարող մասնագետներ, հանրային գիտակցություն եւ ճաշակ ձեւավորող հեռուստադեմքեր, շնորհավորում եմ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ: Լինեք մրցունակ ու չկրկնվող՝ շրջապատված հավատարիմ հեռուստադիտողներով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում